ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ժերար Բիար. «Եթե Աստված խառնվում է քաղաքականությանը, ժողովրդավարությունը վտանգված է»

Ժերար Բիար. «Եթե Աստված խառնվում է քաղաքականությանը, ժողովրդավարությունը վտանգված է»
20.01.2015 | 15:01

Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծաթերթի գլխավոր խմբագիրը Էն-Բի-Սի-ին տված հարցազրույցում ասել է, որ պարբերականը չի երգիծում կրոններին, եթե նրանք չեն խառնվում քաղաքական կյանքին: «Եթե Աստված խառնվում է քաղաքականությանը, ժողովրդավարությունը վտանգված է»,-ասել է Ժերար Բիարը: Խմբագրակազմում կան և հավատացյալ աշխատակիցներ: Բիարն ասում է, որ նրանք ծաղրվելու վախ չունեն, որովհետև հրապարակավ չեն հայտարարում իրենց հավատի մասին: «Հավատացյալ լինելը յուրաքանչյուրի անձնական ընտրության հարցն է, որ այլևս որևէ մեկին չի վերաբերում: Մենք հարգում ենք նրանց: Մենք հարգում ենք մարդու անձնական կյանքը, քանի դեռ նա ինքը իր կյանքը չի դարձնում հասարակության սեփականությունը»՝ ընդգծել է գլխավոր խմբագիրը:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ